Այս պահին ընթանում է «Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» թեմայով քննարկումը, որին մասնակցում են մի շարք բանախոսներ։ Քննարկման ժամանակ պատահաբար ներս մտավ նախկին ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը և իրականացնելով իր բողոքի ակցիան՝ որոշակի հայտարարություններ արեց․

«Ես այսօր եկել եմ ասելու, որ ցավոք սրտի ոստիկանությունն այսօր ծառայում է ոչ թե Հայաստանի հանրապետության շահին, այլ կատարում է այս խմբակի կամքը, որ ներկայացնում է այստեղ Սորոսը։ Եվ մենք  ամբողջ հանրապետությունով ոչ ենք ասելու Սորոսին և կանգնեցնելու ենք նրա բոլոր վկաներին՝ հանրության մեջ առավել հայտնի անունով՝ Սորոսի վաստակներին»,- հայտարարեց Խաչատրյանը։

Ի պատասխան Խաչատրյանի հայտարարությանը՝ դահլիճից արձագանքեցին՝ «ապրե՛ս, Մարինա, ապրե՛ս»։