Life.ru-ն հրապարակել է Անդրբայկալում ութ զինվորականի գնդակահարած 20-ամյա Ռամիլ Շամսուտդինովի լուսանկարը:
Հիշեցնենք, որ Անդրբայկալում զինվորականը գնդակահարել է ութ ծառայակցի, վիրավորել եւս երկուսին: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 18:20-ին: «Պահակախմբի փոխարինման ժամանակ նորոգման-տեխնիկական բազայի զինծառայողը «…» տաբելային հրազենից կրակ է բացել իր ծառայակիցների վրա»,-ճշտել են գերատեսչությունում, հավելելով, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Կրակողին բռնել են: Պաշտպանության նախարարությունում ենթադրել են, որ պատահածի պատճառը կարող էր լինել նյարդային խանգարումն անձնական խնդիրների պատճառով: Մոսկվայից պատահարի վայր է մեկնել հատուկ հանձնաժողով՝ պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ