Զիմբաբվեի Սինդերելա գյուղից դպրոցական Ռեբեկա Մունկոմբվեն կարողացել Է իր ընկերուհուն դուրս քաշել կոկորդիլոսի երախից: Ինչպես հոկտեմբերի 30-ին հայտնել Է Հարավաֆրիկյան Հանրապետության SABC ռադիոկայանը, կոկորդիլոսը երեխաների խմբի վրա Է հարձակվել, երբ նրանք լողում Էին գետում:
Տեսնելով, որ սողունը բռնել Է իր իննամյա ընկերուհի Լատոյա Մուվանիի ձեռքն ու ոտքը՝ փորձելով երեխային քաշել ջրի տակ, Ռեբեկան նետվել Է օգնության: Բարձրանալով կոկորդիլոսի մեջքին՝ նա սկսել Է սեղմել նրա աչքերը: Կարճատեւ գոտեմարտից հետո կոկորդիլոսը թուլացրել Է ծնոտները եւ բաց թողել աղջկան: Այժմ Լատոյան ոչ մեծ վնասվածքներով գտնվում Է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Ես գետում լողացող երեխաների մեջ ամենաավագն Էի,- ասել Է Ռեբեկան:- Հենց ես պետք Է նրանց օգնեի»: Տեղական իշխանություններն արդեն շնորհակալություն են հայտնել փրկարար աղջկան, իսկ բնակիչները նրան շնորհել են «կոկորդիլոսների սարսափ» պաշտոնական կոչումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: