Իրաքում հովիվները գտել են ահաբեկիչների՝ 25 միլիոն դոլար արժողությամբ գանձերը: Ինչպես հայտնում է Al-Arabiya-ն, Իրաքի արևմուտքում՝ Անբարում, թաքցրած գանձարանը պատկանել է ԻԳԻԼ ահաբեկչական խմբավորման առաջնորդներին:
Ահաբեկիչները փախուստի դիմելիս չեն հասցրել իրենց հետ տանել ընդհանուր 25 միլիոն դոլար արժողությամբ ոսկին, արծաթը և գումարը: