Դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը «Գահերի խաղում» նկարահանվել է գլխավոր դերերից մեկում, բացահայտել է սերիալի ութերորդ եթերաշրջանի չորրորդ դրվագում Վինթերֆելում սեղանին Starbucks-ի բաժակի հայտնվելը: Այս մասին նա պատմել է Ջիմի Ֆելոնի շոուի ժամանակ:
Դրանից առաջ Սոֆի Թյորները, որը մարմնավորել է Սանսա Սթարկին, հայտարարել է, որ սոսւրճի բաժակը պատկանել է Քլարկին, և նա մոռացել է այն հեռացնել նկարահանումների ժամանակ:
Բայց դերասանուհին պատմել է, որ «Էմմի» մրցանակաբաշխությանը նախորդած երեկույթի ժամանակ նրան է մոտեցել Քոնլեթ Հիլը՝ Վարիսի դերակատարը սերիալում, և խոստովանել է, որ դա իր սուրճի բաժակն էր: Դերասանուհին, սակայն, նշել է, որ խոստովանության ժամանակ Հիլը «գուցե հարբած էր»:
Այս կինոկիքսը եզրափակիչ եթերաշրջանի ամենաքննարկվող պահերից էր, ինչի պատճառով HBO-ն ստիպված եղավ խմբագրել դրվագը և կադրից հանել սուրճի բաժակը: