Դելիի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցներն այն բանից հետո, երբ օդանավակայանի անվտանգության ծառայությունները հայտնաբերել են հզոր պայթուցիկ նյութով՝ հեքսոգենով լցված պայուսակ: Նոյեմբերի 1-ին գրել Է India Today հանդեսը՝ վկայակոչելով Հնդկաստանի ուժային կառույցերի աղբյուրներ:
Այդ տվյալների համաձայն՝ կասկածելի ուղեբեռը վաղ առավոտյան գտել Է ուղեւորներից մեկը միջազգային տերմինալի ելքի մոտ: Այն բանից հետո, երբ օդանավակայանի պահպանությանը ծանուցել են գտնված իրի մասին, տերմինալի շենքում արգելափակվել են բոլոր մուտքերն ու ելքերն, ինչը խուճապ Է առաջացրել ներսում գտնվող մարդկան մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: