Փոխգնդապետ Արա մԽիթարյանը կոմայից դուրս է եկել, թեեւ դեռ կայուն չէ վիճակը, Hraparak.am-ի թղթակցին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

 

Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մոտ աննշան դրական դինամիկա է նկատվում, թեև վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ինչպես տեղեկացանք թե՛ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե՛ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանից, գնդապետին քննիչները դեռ չեն հարցաքննել, քանի որ նա այն առողջական վիճակում չէ, որ ի վիճակի լինի մանրամասներ պատմել դեպքի վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով»  նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել է շտապ վիրահատության:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: