Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը: Ըստ գործակալության' կողմերը քննարկել են նաև Սիրիայի իրավիճակը և երկու երկրների երկուստեք հետաքրքրությունները տարածաշրջանում: