Նոյեմբերի 1-ին Ռուսաստանում ուժի մեջ մտավ, այսպես կոչված, «Ինքնիշխան ինտերնետի մասին օրենքի» դրույթների զգալի մասը:
Օրենքն ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններին պարտավորեցնում է տեղադրել կարգավորող մարմնի՝ «Ռոսկոմնադզոր» գերատեսչության կողմից տրամադրված սարքավորումներ: Եթե ցանցի անվտանգ շահագործման ժամանակ հայտնվեն սպառնալիքներ, ապա սարքավորումները թույլ կտան գերատեսչությանը՝ իրականացնել կենտրոնացված կառավարում:
Այս քայլով, մասնավորապես, ինտերնետի ռուսական հատվածը կանջատվի համաշխարհային ցանցից: Մնացած ժամանակ սարքավորումները կօգտագործվեն արգելված ռեսուրսներն արգելափակելու համար: Ռուսաստանը դեռ չի հաստատել սպառնալիքների ցանկը:
Ծրագրվում է ծախսել ավելի քան 30 միլիարդ ռուբլի՝ օրենքի կիրարկման համար:
Ռուսաստանում պրովայդերների որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ այժմ ոչ ոք չի կարողանա վերլուծել ամբողջ թրաֆիկը, և նախագծի վերջնական գինը կլինի ավելի թանկ:
Մինչդեռ քննադատները ենթադրում են, որ «Ռոսկոմնադզոր» գերատեսչությունն ամբողջական հսկողության տակ կառնի համացանցը, ինչը կհանգեցնի աննախադեպ գրաքննության