Երևանի մետրոյի Հանրապետության հրապարկի կայարանում լարված իրավիճակ է. մի կողմում Ստամբուլյան կոնվենցիայի հակառակորդներն են, մյուս կողմում՝ կողմնակիցները: Ոստիկանները պարբերաբար ստիպված են լինում բախումները կանխել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հուզանք ու Զանգ» կատարողական արվեստի նախագիծը պատրաստվում է Հանրապետության հրապարակի մետրոպոլիտենի դիմացի շատրվանի հատվածում միջոցառում անել:
Անհասկանալի միջոցառման փորձերը երեկ ընդհատվել էին անցորդների բողոքների հետևանքով: Վերջիններս ներկայացման մասնակիցներին մեղադրել էին հակապետական, սատանիստական, հակահայկական գործողությունների մեջ, իսկ նրանք էլ պնդում էին, որ այդ տարածքում միջոցառում անելու թույլտվություն ունեն քաղաքապետարանից և մետրոպոլիտենից։
Տեսանյութը՝ Hraparak.am-ի