7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորները և հատկապես «Իմ քայլ»-ի կարկառուն երեսփոխանները վերջին շրջանում մեկ մարդու պես լծվել են գործ տալու սրբազան գործին: Ընդ որում՝ կարծես արդեն կարևոր էլ չէ, թե ում վրա են պատգամավորները գործ տալիս, անգամ կալիբրը հաշվի չի առնվում՝ գեներալից մինչև շարքային ՋՕ պետ: Իհարկե, չենք նսեմացնում հայրենի պատգամավորների ազնիվ մղումները, սակայն պետք է փաստել, որ վերոնշյալ գործառույթը պատկանում է իրավապահ մարմիններին, իսկ պատգամավորները պետք է զբաղվեն սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունների իրականացմամբ: Եվ այսպես՝ ինչպե՞ս են 7-րդ գումարման պատգամավորները և հատկապես իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչները շուրջ մեկ տարվա ընթացքում կատարել դրանք:
«Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի անցկացրած ՀՀ ԱԺ 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի մոնիթորինգի արդյունքներով հետհեղափոխական խորհրդարանի 2-րդ նստաշրջանի ընթացքում գումարվել է 6 հերթական և 4 արտահերթ նիստ, ընդունվել է 143 օրենք, որոնց մեծամասնությունը նախաձեռնել է կառավարությունը: Պատգամավորներն այս ընթացքում միայն 12 օրենքի նախագիծ են առաջարկել: Ընդունված 143 օրենքների 44%-ն ընդունվել է արտահերթ նստաշրջանների ընթացքում: Ընդունված օրենքների մեջ գերակշռել են իրավական և տնտեսական ոլորտները:
Իսկ ինչպիսի՞ն է պատկերը բոլոր նստաշրջաններում միասին վերցրած:
Օրինակ՝ «Իմ քայլ»-ի պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ընդանուր առմամբ, քվեարկել է կողմ՝ 111 , դեմ ՝ 16, ձեռնպահ՝ 4 անգամ: Չի քվեարկել 12 անգամ, բացակայել է 148 անգամ,4 անգամ ելույթ է ունեցել, տվել 4 հարց:
Հովիկ Աղազարյանը քվեարկել է կողմ՝ 233 , դեմ ՝ 33 , ձեռնպահ՝ 6 անգամ: Չի քվեարկել 12 անգամ, բացակայել է 6 անգամ, 4 անգամ ելույթ է ունեցել, տվել 9 հարց:
Լուսինե Բադալյանը քվեարկել է կողմ՝ 237 , դեմ ՝ 27 , ձեռնպահ՝ 5 անգամ: Չի քվեարկել 10 անգամ, բացակայել է 12 անգամ, 2 անգամ ելույթ է ունեցել, տվել 2 հարց:
Նիկոլայ Բաղդասարյանը քվեարկել է կողմ՝ 238 , դեմ ՝ 31 , ձեռնպահ՝ 6 անգամ: Չի քվեարկել 14 անգամ, բացակայել է 2 անգամ, 12 անգամ ելույթ է ունեցել, տվել 10 հարց:
Բաբկեն Թունյանը քվեարկել է կողմ՝ 230 , դեմ ՝ 30 , ձեռնպահ՝ 10 անգամ: Չի քվեարկել 7 անգամ, բացակայել է 14 անգամ, 22 անգամ ելույթ է ունեցել, տվել 11 հարց:
Վարազդատ Կարապետյանը քվեարկել է կողմ՝ 179 , դեմ ՝ 33 , ձեռնպահ՝ 6 անգամ: Չի քվեարկել 16 անգամ, բացակայել է 57 անգամ, 8 անգամ ելույթ է ունեցել, տվել 2 հարց:
Մխիթար Հայրապետյանը քվեարկել է կողմ՝ 211, դեմ ՝ 28 , ձեռնպահ՝ 13 անգամ: Չի քվեարկել 6 անգամ, բացակայել է 33 անգամ, 9 անգամ ելույթ է ունեցել, տվել 2 հարց:
Թագուհի Ղազարյանը քվեարկել է կողմ՝ 187 , դեմ ՝ 31 , ձեռնպահ՝ 9 անգամ: Չի քվեարկել 15 անգամ, բացակայել է 49 անգամ, 0 անգամ ելույթ է ունեցել, տվել 3 հարց:
Վահե Ղալումանը քվեարկել է կողմ՝ 213 , դեմ ՝ 35 , ձեռնպահ՝ 3 անգամ: Չի քվեարկել 17 անգամ, բացակայել է 23 անգամ, 0 անգամ ելույթ է ունեցել, տվել 0 հարց:
Հայկ Սարգսյանը քվեարկել է կողմ՝ 225 , դեմ ՝ 35 , ձեռնպահ՝ 5 անգամ: Չի քվեարկել 10 անգամ, բացակայել է 16 անգամ, 2 անգամ ելույթ է ունեցել, տվել 3 հարց:
Կարեն Սարուխանյանը քվեարկել է կողմ՝ 236 , դեմ ՝ 37 , ձեռնպահ՝ 9 անգամ: Չի քվեարկել 3 անգամ, բացակայել է 6 անգամ, 0 անգամ ելույթ է ունեցել, տվել 0 հարց:
Հակոբ Սիմիդյանը քվեարկել է կողմ՝ 219 , դեմ ՝ 34 , ձեռնպահ՝ 1 անգամ: Չի քվեարկել 7 անգամ, բացակայել է 30 անգամ, 0 անգամ ելույթ է ունեցել, տվել 0 հարց:
Անդրանիկ Քոչարյանը քվեարկել է կողմ՝ 191 , դեմ ՝ 26 , ձեռնպահ՝ 2 անգամ: Չի քվեարկել 10 անգամ, բացակայել է 62 անգամ, 0 անգամ ելույթ է ունեցել, տվել 0 հարց: