23-ամյա չինուհու «Horror-qwest» արշավը լուրջ հետևանքներ ունեցավ: Դեմքի վերքերի պատճառով նրա մոդելային կարիերան վտանգված է:
Չինական Ճեժիանգ նահանգից մոդել Ռու Նան որոշեց սուր զգացողությունների՝ իրեն անհրաժեշտ չափաբաժին ստանալու համար մտնել «քվեսթ-սենյակ»: Եվ որպեսզի շատ սարսափելի չլինի, ընկերուհուն խնդրեց միանալ։ Աղջիկը հետագայում զղջաց իր որոշման համար: Դեպքը նկարահանել են հսկողության տեսախցիկները:
Դեպքից հետո աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն, չնայած վիրահատական միջամտությանը, մեծ կտրվածք կա ճակատին, նաև վիրահատական կարեր են դրել վերին շրթունքին: Ռուն պնդում է, որ մոդելային կարիերան խիստ վտանգված է: Եվ ամենից զայրացնողն այն է, որ դրանից հնարավոր էր խուսափել:
Սենյակի տերերը պնդում են, որ փորձել են կապվել Ռուի հետ, սակայն աղջիկը որևէ կոնտակտային տվյալ չի թողել: Նրանք կարողացան դա անել միայն այն բանից հետո, երբ մոդելը սոցցանցերում գրեց դեպքի մասին: Այնուամենայնիվ, սարսափ-սենյակի ներկայացուցիչները համոզված են, որ մեղավոր չեն, գրում է Unilad-ը: