Սանկտ Պետերբուգում քրեական գործ է հարուցվել դասախոսի նկատմամբ, որի ուսապարկում իրավապահները հայտնաբերել են կնոջ կտրած ձեռքեր։ Նույն ուսապարկում եղել է նաև տրավմատիկ ատրճանակ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

Իրեն՝ տղամարդուն էլ, հայտնաբերել ու հանել են գետից՝ սառած վիճակում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Իրավապահները ներկայում քննություն են իրականացնում' պարզելու դեպքի հանգամանքները։