Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի 63-ամյա պրոֆեսոր Օլեգ Սոկոլովը, ով մեղադրվում է 24-ամյա ասպիրանտ Անաստասիա Եշենկոյի սպանության մեջ, լացել է դատարանում: 

Սոկոլովը նման կերպ է արձագանքել հարցին՝ զղջում է աղջկան սպանելու համար, թե ոչ:

Նա հայտարարել է, որ զղջում է կատարվածի համար և դեմ չէ քննիչի միջնորդությանը՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն:

Դասախոսի խոսքերով՝ ճակատագրական օրը Նաստյան առաջինն է հարձակվել իր վրա՝ օգտագործելով դանակ:

«Ես նրան ասացի, որ շաբաթ և կիրակի օրերը պետք է անցկացնեմ երեխաներիս հետ, ինչից հետո նա խիստ զայրացավ: Դրանից հետո տեղի ունեցածը հրեշավոր դխբախտություն է: Նա դանակով հարձակվեց: Աղջիկը, ում ես ճանաչում էի, հանկարծ վերածվեց …»,-ասել է Սոկոլովը: