ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ` մասնակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների եւ կառավարությունների ղեկավարների տրվող ընդունելությանը:
 
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում է, օդանավակայանում նրանց դիմավորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: