30-ամյա նախկին լրագրող և մի քանի գրքերի հեղինակ Էյսլինգ Թաքեր Մուր-Ռիդը նկարահանվել է գլխավոր դերում From the Dark սարսափ ֆիլմում՝ Վին Ռիդ կեղծանունով: Ըստ սյուժեի, աղջիկը որպես ուղեցույց է աշխատում լեռնային վայրում, որտեղ մարդիկ աստիճանաբար սկսում են անհետանալ: Արդյունքում, ժապավենն ավարտվում է հերոսուհու մասնակցությամբ մահացու հրաձգությամբ, գրում է Mail tribune-ը:
Նկարահանումների ավարտից մեկ օր անց աղջիկը մեղադրվել է իրական հանցագործության մեջ: Ֆիլմի ստեղծողների խոսքերով, նրանք գաղափար անգամ չեն ունեցել առաջատար դերասանուհու անցյալի մասին: Ինչպես պարզվել է, 2016-ին Էյսլինգը հրազենով սպանել է հորեղբորը: Այդ ժամանակ Ռիդը պնդել է, որ դա ինքնապաշտպանություն է եղել և ստացել է ոչ կանխամտածված սպանության մեղադրանք, բայց շուտով նրան ազատ են արձակել գրավի դիմաց:
«Մենք ծանոթացել ենք քասթինգի ժամանակ: Մենք գաղափար չունեինք, թե ով է նա և ինչ է կատարվում նրա կյանքում: Մեր շփման շրջանակները երբեք չեն հատվել»,- ասել են ֆիլմի ստեղծողները:
Սակայն նկարահանումների ընթացքում ոստիկաններին հաջողվել է լուսանկար ձեռք բերել նրա հեռախոսից: Աղջկա մտքով անցել է ֆիքսել իր հանցանքի պահը, որը, կարծես, կրկնում էր ֆիլմի կադրերը, գրում է New York Post-ը: Այժմ նրան մեղադրում են սպանության մեջ, իսկ կինոընկերությունն անհանգստացած է, թե ինչպես անի, որ ամեն դեպքում ֆիլմը թողարկվի և դա որևէ մեկին վնաս չպատճառի: