Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Կառավարության բակում, լրագրողների հետ զրույցում, Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հավաքված երիտասարդների ակցիային միացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ-ռեժիսոր, սցենարիստ, դերասան Վիգեն Ստեփանյանը։ Լրագրողների հետ զրույցում արվեստագետը ասաց, որ չի մասնակցում ակցիային, սակայն ակցիայի մասնակիցների կողքին է գաղափարապես․ «Որպես հայ չեմ կարող հասկանալ այսօրվա քայլերը, բազմաժանր նախարարություն ունենք, միանգամից չես ասի՝ բոլոր ոլորտները։ Ինձ համար անհասկանալի է, անընդունելի է, եթե մենք մեր լեզուն, հիմքը, հիմնաքարը չհարգենք, հետո, անշուշտ, արդեն եկեղեցին, պատմությունը»։
Անդրադառնալով ծանրամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մելինե Դալուզյանին նվիրված «Մել» ֆիլմիմ՝ Ստեփանյանն ասաց.«Ուզում են ֆիլմ նկարել՝ սեռափոխված ծանրամարտիկի մասին։ Չգիտեի ծիծաղեի՞, թե՞ ինչ, երբ լսեցի, որ ֆինանսավորվել է միայն նրա չեմպիոն լինելու հատվածը: Այսինքն՝ առանձին-առանձին ենք նայելո՞ւ, համասեռականները գնալու են առանձի՞ն դահլիճում նայեն, ինչ-որ իրենց է հետաքրքրում, իսկ սպորտի սիրահարները գնալու են նայեն՝ ինչ իրենց է հետաքրքրո՞ւմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: