Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ծանրորդ Մելինե Դալուզյանին (սեռափոխված՝ Մել) նվիրված «Մել» ֆիլմին, շեշտեց իր դրական վերաբերմունքը դրան և նշեց՝ հպարտ է, որ մշակույթի նախարարությունը նման որոշում է կայացրել․ «Ֆիլմը մի մարդու մասին է, որը Եվրոպայի եռակի չեմպիոն է և ռեկորդակիր, և որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը 3 անգամ բարձրացվել է, հիմնը` հնչել: Մարդը ունեցել է պրոբլեմ, որն ունի կոնկրետ բժշկական պարամետրեր և այդ պրոբլեմի պատճառով հասել է ինքնասպանության եզրին: Հետո հասկացել է, որ միակ ճանապարհը Հայաստանից հեռանալն է, սակայն ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս, որ այդ պրոբլեմը լուծվի վիրահատական ճանապարհով, չնայած մարդիկ ասում են` եթե Աստված իրենց այդպես է ստեղծել․․․ բայց, կներեք, էրեխեք կան սրտի արատով են ծնվում, եկեք թողնենք ոնց կա, նենց մնա»,- ասաց Փաշինյանը:

 

 

 

 
SKIP
 
STOPPED
 
 
 

 

Փաշինյանը հայտարարեց, որ Մել Դալուզյանը գտնվում է իր անձնական պաշտպանության ներքո։ Ի տարբերություն վարչապետի հայտարարության՝ Վազգեն Սարգսյանը նույն հարցի վերաբերյալ բոլորովին այլ տեսակետ է հնչեցրել։ Դեռևս 1999 թ․ հունվարի 29-ին, ՀՀԿ 5-րդ համագումարի ժամանակ սպարապետ, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարել է․ «Աղանդներն ու հոմոսեքսուալիստները դարձել են քաղաքական կատեգորիա։ Բայց, եթե վաղը ամբողջ աշխարհը լցված լինի աղանդներով և հոմոսեքսուալիստներով ես նրանց պաշտպանել չեմ կարող, որովհետև ես դեմ եմ, թե քաղաքականության մեջ չկա բարոյականություն սկզբունքին։ Գոնե ներքին քաղաքականության մեջ կա բարոյականություն։ Իմ հանգամանքում ես համոզված եմ, որ արտաքին քաղաքականության մեջ էլ կա բարոյականություն»,- ասել է Սպարապետը։ 

 

 

Սպարապետի մատնանշած «վաղը» արդեն եկել է։ Հեղափոխությունից հետո Հայաստանը, կարծես, թե որդեգրել է «քաղաքականության մեջ չկա բարոյականություն սկզբունք»-ը։ Ու թեև սպարապետը անդրադարձել էր միայն հոմոսեքսուալիստներին ու աղանդավորներին, սակայն վերջին շրջանում Նոր Հայաստանում գլուխ են բարձրացրել թավշյա սատանիստները, հայի ինքնությունը մոռացության մատնողները, հայոց եկեղեցին արհամարհողները ու բազմաթիվ այլ արատավոր երևույթներ, որոնց պաշտպանությունը ստանձնել են գուցե քայլող իմացող, բայց ոչ երբեք քաղաքականություն վարող երկրի բարձրաստիճան ղեկավարները։