Մոզամբիկում ձերբակալել են տղամարդու, ով հանուն մոտոցիկլի ընտանեկան գերեզմանոցից հանել է հարազատների ոսկորները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Նամպուլա նահանգի բնակիչը խոստովանել է, որ փորել է գերեզմանոցը և հանել ծնողների ու հորեղբոր մարմիններն այն բանից հետո, երբ հանդիպել է անծանոթի, ով խոստացել է ոսկորների դիմաց վճարել 300 դոլար:

«Նա ինձ ասաց, որ բերեմ մարդկանց ոսկորներ, ովքեր չեն մահացել հիվանդությունից: Դրա դիմաց ես կարող էի մոտոցիկլ ստանալ»,- ասել է տղամարդը: Աֆրիկացին գնացել է պլանավորված վայրում գործարարի հետ հանդիպելու, բայց վերջինս այնտեղ չի եղել:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ սա արդեն հինգերորդ դեպքն է 2019 թվականի ընթացքում: Նա բացատրել է, որ սովորաբար ոսկորներն օգտագործվում են մոգական ծեսերի մեջ: