Նոր Հաճնում տեղի ունեցած դեպքից հետո մահացած 4 երեխաների հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապության պատճառով՝ չլրացնելով միգրացիոն փաստաթուղթը, ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:
Նշենք, որ մահացած 4 երեխաների ծնողները թողնելով իրենց երեխաներին տատիկի խնամքին ապրում են Ուկրաինայում: Նրանք երկար տարիներ է ինչ բաժանված են:
Ըստ կայքի աղբյուրի` մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն բաց թողնեն, գոնե գա հասնի երեխաների և մոր հուղարկավորությանը:
Հավելենք, որ 4 թոռներին պահել մեծացրել է 77-ամյա տատիկը, վերջինիս երեխաներին խնամելու հարցում աջակցել է մյուս տղան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:
Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:
Լուսանկարները՝ ArmLur.am-ի։