«Արարատ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ին խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից մահացել են 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռները:
Մահացածների թվում էին Ժաննա և Սերինե Միրոնյուկները, որոնք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին:
«Արարատ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած ընտանիքի հարազատներին և բարեկամներին»: