Շաքարավազի մենաշնորհված շուկայում գնի անկում է նկատվում։ Եթե նախկինում շաքարավազի 1 կգ-ը կարելի էր գնել 320-350 դրամով, ապա այժմ կգ-ն արժե 209 դրամ։ 

ԼՈՒՐԵՐ․com-ը Տնտեսական  մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հետաքրքրվեց, թե ինչի՞ արդյունքում է նվազել շաքարավազի գինը, ի պատասխան՝ ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանն ասաց․ «Այս պահին շարունակվում են ուսումնասիրությունները շաքարավազի շուկայում։ Ավարտելուց հետո կիրազեկենք»,- ասաց նա։ 

Նկատենք, որ ոմանց կարծիքով իշխանափոխությունից հետո բիզնեսի խաղի կանոններն են փոխվել։ Սակայն չի բացառվում նաև, որ շուկայում առաջատարի դիրք զբաղեցնող գործարարը պարզապես իջեցրել է գները, որ այլ ներկրողներ չկարողանան մտնել այդ ոլորտ։