ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ խմբակցության պատվիրակությունը եղել է Մոսկվայում: Նոյեմբերի 19-ին Դումայում կայացել է «ԱՊՀ անդամ պետությունների քաղաքական կուսակցությունների և դաշինքների խմբակցությունների փոխգործակցության դերը միջխորհրդարանական գործընկերության շրջանակում» թեմայով 2-րդ միջազգային համաժողովը: Քննարկվել են միջֆրակցիոն կապերն ընդլայնելու, ինչպես նաև ԱՊՀ տարածքի զարգացման ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր: Մոսկվայում ԲՀԿ նախագահը նաև առանձնազրույց է ունեցել Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի հետ: Սերգեյ Նեվերովը կարևոր է համարել Գագիկ Ծառուկյանի անձնական ջանքերն՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը: