ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ազգային ժողովի խորհրդին կառաջարկի խորհրդարանում ստեղծել Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ: Այս մասին հարցը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Հարցով նախատեսվում է Ազգային ժողովի խորհրդին առաջարկել ստեղծել Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ: Սինգապուրի խորհրդարանում արդեն ստեղծվել է Սինգապուր-Հայաստան բարեկամական խումբը»,- նշեց Ռուբինյանը:
Հանձնաժողովը հարցն ընդունեց միաձայն: