«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն ակտիվ քաղաքական գործընթացների մեջ է։ Փնտրում ու «հավաքագրում» է քաղաքական անբասիր կենսագրություն ունեցող գործիչների, որոնք գրեթե առնչություն չունեն նախկինների, բացարձակ «աղերս» էլ չունեն նաեւ ներկաների հետ։
Համենայն դեպս, այս չափորոշիչներն է Վանեցյանը կարեւորում, բայց թե որտեղից պետք է պեղի այդպիսի մարդկանց, դժվար է պատկերացնել։
Իսկ եթե հաշվի էլ առնենք նրա նախկին աշխատավայրը, որտեղ բոլոր քաղաքական գործիչներին հետեւում էին անտեսանելի աչքն ու ականջը, պարզվում է՝ Վանեցյանը մեծ ընտրություն չունի։ Սակայն, մեր տեղեկություններով, Վանեցյանի քաղաքական գործունեության մեկնարկը շատ լուրջ նախապատրաստվում է, աշխատում են բոլոր ուղղություններով՝ եւ տեղեկատվական, եւ թիմային, եւ քարոզչական»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում