Այսօր «Մարտի 1»-ի գործով դատավարության հերթական նիստն է անցկացվում:

Նիստի մեկնարկին կրկին միջնորդություն ներկայացվեց, այս անգամ՝ բացարկ մեղադրող դատախազ Բիշարյանին: Սակայն նիստն ընդհատվեց կողմերի միջև սկսված վիճաբանության պատճառով:

Կոնֆլիկտը սկսվեց այն պահին, երբ դատախազն առարկություն ներկայացրեց Յուրի Խաչատուրովի՝ միջնորդությունը ներկայացնող փաստաբանին:

«Պարոն Բիշարյանը կամ 2018թ-ի փետրվարի 23-ին է քաղաքական պատվեր կատարել ու հայտարարել է, որ որևէ հանգամանք չկա, կամ հիմա է քաղաքական պատվեր կատարում: Երկու պարագայում էլ Բիշարյանը չի գործում օրենքների սահմանված կարգով, և այդ հիմքով ենթակա է բացարկման: Այլ տարբերակ ուղղակի չկա».- ասաց փաստաբանը: Ի պատասխան այս հայտարարության՝ դատախազն առարկություն ներկայացրեց: Սկսված փոխադարձ վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանության պատճառով դատավորն ընդմիջում հայտարարեց: