Տորոնտոյի համալսարանի կանադացի գիտնականները հայտնաբերել են ուղեղի բջիջներ, որոնք պատասխանատու են նիկոտինի հանդեպ գարշանք զգալու համար: Այս հայտնագործությունը կնպաստի դեղամիջոցի ստեղծմանը, որը կօգնի հրաժեշտ տալու կախվածության հակումից՝ գրում է EurekAlert-ը:
Սկսնակ ծխողը առաջին ծխախոտից զգում է և զզվանք, և հաճույք: Երբ ծխելը սովորություն է դառնում, զզվանքը փոխարինվում է նիկոտինից կախվածությամբ:
Հետազոտողները պարզել են, որ այս երկու հակառակ զգացումները պատասխանատու են ուղեղի այն հատվածների համար, որոնք «առաջնորդում են» պարգևատրման համակարգը և սովորությունների ձևավորումը:
Այս նեյրոնները առանձնացնելու համար գիտնականները անց են կացրել մի փորձ, որի ընթացքում օգտագործվել են լաբորատոր մկներ, որոնք չունեին նիկոտինային ընկալիչներ: Կրծողներն ի սկզբանե ի վիճակի չէին ունենալու որևէ զգացողություն նիկոտինի ազդեցությունից:
Նիկոտինային ընկալիչները ներարկվել են մկներին և դիտարկել արդյունքը:
Այսպիսով, հետազոտողները պարզել են, որ հաճույքը առաջանում է գամմա-ամինոբութիրաթթվի արտադրության համար պատասխանատու նեյրոնների կողմից, իսկ զզվանքն առաջանում է դոպամին արտադրողներից:
«Հիմա մենք գիտենք, որ նիկոտինը ակտիվացնում է նեյրոնները նույն տարածքում, որտեղից արդեն արտապատկերվում են ուղեղի տարբեր մասերում: Զզվանքը պետք է ներկա լինի անընդհատ, բայց որքան մարդ ծխում է, այնքան ավելի շատ փոփոխություններ են տեղի ունենում ընկալիչներում և ուղեղի պարգևատրման համակարգում ազդանշանների փոխանցման գործընթացներում»,- ասել է հետազոտության նախագծի ղեկավար Թարին Գրիդերը:
Նա հավելել է, որ երբ մարդու մոտ առաջանա նիկոտինային կախվածություն, ապա այն նեյրոնները, որոնք պատասխանատու էին ծխելուց խուսափելու համար, այժմ «կմիանան»: