Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 28-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած, Գավառ քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Վանեցյանի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Հասրաթյան փողոցում կայանված իր Mercedes մակնիշի ավտոմեքենայից գողություն են արել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Վանեցյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Կոկա-Կոլա» ՓԲԸ -ում՝ որպես մենեջեր, ավտոմեքենայում ունեցել է «Apple» տեսակի պլանշետ և լիցքավորման սարք:

Աղբյուր՝ shamshyan.com