Սև ուրբաթին ԱՄՆ բնակիչները ռեկորդային՝ 7,4 միլիարդ դոլար են ծախսել առցանց գնումների վրա: Այդ մասին հայտնում է CNBC-ն ՝ վկայակոչելով Adobe Analytics-ի վիճակագրությանը:
Նշվում է, որ այս տարվա ցուցանիշները 2018 թվականի համեմատ աճել են 1 միլիարդ դոլարով: Այսպիսով, անցյալ տարի ԱՄՆ-ի բնակիչները Սև ուրբաթին ծախսել են 6,22 միլիարդ դոլար, որից 2 միլիարդը ծախսվել է սմարթֆոնով կատարված գնումների վրա: Այս տարի սմարթֆոնով գնվել է շուրջ 2,9 միլիարդ դոլարի ապրանք:
Միևնույն ժամանակ, բացարձակ ռեկորդ է սահմանել անցյալ տարվա «Կիբեռերկուշաբթին»: Այդ ժամանակ առցանց խանութներում գնվել է 7,9 միլիարդ դոլար։ Ըստ վերլուծաբանների՝ այս տարի ռեկորդը կգերազանցվի և կկազմի 9,4 միլիարդ դոլար: