Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը պատվով հեռանալու, առանց որևէ գնահատականի հեռանալու հնարավորություն է:
Դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք նվաստացուցիչ չէ՞ ՍԴ դատավորին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը:
«Այն չի կարող որակվել որպես նվաստացուցիչ և, ասեմ ավելին, գործող Սահմանադրական դատարանի մասին օրենքում արդեն իսկ կա կարգավորում, որ մինչև տարիքային շեմը լրանալը Սահմանադրական դատարանի դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի: Այստեղ կրկին հղում է կատարվում Սահմանդրության 213-րդ հոդվածին: Այնպես որ, նման խոսակցությունները բացարձակապես անհիմն են»,- ասաց Բադասյանը:
Դեկտեմբերի 2-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ և
լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը: