«Իմ ստեղծած ընդդիմությունը չի լինելու սպիտակների ու սևերի միջև բաժանում դնող: Ես մերժում եմ սևերի ու սպիտակների բաժանելու օրակարգը»,- այս մասին այսօր՝ «Ինչպիսի՞ն պետք է լինի նոր ընդդիմությունը Հայաստանում» թեմայով մամուլի ասուլիսին հայտարարեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը:

«Թեև չեմ ընդունում հեղափոխությունը ֆետիշացնելու ձևերը, սակայն չի կարելի այսօրվա ձախողումները կապել նախկինների հետ: Եթե ես քննադատում եմ, ինձ չի հետաքրքրում՝ ինչ են արել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»,- նշեց նա:

Խոսելով ստեղծվելիք նոր ուժի մասին՝ քաղաքագետը նշեց, որ իրենք իշխանությանը չենք հարելու, հետևաբար, ընդդիմություն են լինելու և շեշտը դրվելու է էլիտար կուսակցություն ստեղծելու վրա. «Իշխանության հետ կադրային, տնտեսական, արտաքին քաղաքական հարցերում ունենք հակասություններ: Մեր ընդդիմության մեջ հայտնի անուններ չկան: Նոր անուններ են, որոնք առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնեն իրենց»,- նշեց Սուրենյանցը:

Ես չեմ ընդունում ո՛չ «Վերնատան», ո՛չ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ստեղծվելիք կուսակցությանը: Նրա կարծիքով՝ խորհրդարանում ևս ունենք շատ լավ ընդդիմադիր ուժեր՝ ի դեմս ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի: