«Ոչ մեկս, ոչ մի քայլ, ոչ մի տեղ չենք գնալու, մինչև մեզ ռեալ պատասխան չտան՝ ի՞նչն է մեր զինվորի մահվան պատճառը։ Ես ներկա եմ եղել դիահերձմանը։ 2 ժամ 40 րոպե տևած դիահերձման ժամանակ երեխայի վրա գտել են հին ու նոր վերքեր՝ մարմնի տարբեր հատվածներում։ Պարզից պարզ է, որ շուտվա դեպքեր ա եղել, ու էսօր իմ թոռից վրեժը լուծել են։ Թող պարզեն՝ ո՞վ ա սպանել իմ թոռանը, ուրիշ վարկածներ չկպցնեն, յանի ինքնասպան ա եղել»,- այս մասին այսօր ասաց, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի պապիկը։
Նա նշեց՝ ուզում են իմանալ, թե ի՞նչն է եղել իր թոռնիկին սպանելու պատճառը․ «Դին դիահերձարանում ա, ռեալ պատասխան չտան՝ դին կբերեմ էստեղ, օրերով կմնանք»,- նշեց նա։
Մահացած զինվորի պապի խոսքով՝ թեև Արթուրն անմիջապես իրեն չի բողոքել ծառայությունից, բայց իր բարեկամի տղային ասել է, որ խուսափեն ծառայությունից, քանի որ դա իրենց տեղը չէ։