Ճապոնիայում ձերբակալել են 71-ամյա տղամարդու, որը ցանկանում էր պատժել հեռախոսային ընկերությանը. նա 24 հազար անգամ զանգահարել է հաստատություն և խափանել բնականոն աշխատանքը:
Ոստիկանների խոսքերով, ճապոնացի Ակիտոշի Օկամոտոյին ձերբակալել են այն բանի համար, որ նա հեռախոսային ընկերությանը զանգահարել է 24 հազար անգամ, որպեսզի բողոքի իր պայմանագրից, հայտնում է TSN-ն՝ հղում անելով Fox News-ին: Նա անվճար հեռախոսազանգեր է կատարել ութ օրվա ընթացքում:
«Նա պահանջել է, որ KDDI-ի աշխատակիցները գնան նրա մոտ և ներողություն խնդրեն պայմանագիրը խախտելու համար: Նա նաև բազմիցս ընդհատել է զանգը՝ միանալուց անմիջապես հետո»,- ասել է իրավիճակի մասին ոստիկանության խոսնակը: Իրավապահները հավելել են, որ Օկամոտոյին ձերբակալել են «բիզնեսը խոչընդոտող խարդախության» կասկածանքով: