Այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, թե Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր» եւ գողականներ, որոնց մեծ մասին դիմավորել է Արտյոմ Կանեւսկոյը՝ Արթուր Հարությունյանը։

Ըստ թերթի՝ պատրաստվում են շաբաթվա վերջին մեծ հավաք անել Ծաղկաձորում եւ քննարկել հետագա անելիքները։ Բանն այն է, որ վերջերս Հայաստանի խորհրդարանն ընդունեց «գողականների» մասին հայտնի օրենքը, որի հետ ժամանած գողականները որոշել են սինխրոնիզացնել նաեւ իրենց օրենքները։

ԼՈՒՐԵՐ.com-ն այդ շրջանակներում գտնվող մարդկանցից մեկից փորձեց պարզել, արդյոք ճիշտ են այդ լուրերը, սակայն մեզ տեղեկացրին, որ օրենքով գողեր չեն ժամանել Հայաստան, այստեղ «սխոդկա» նախատեսված չէ, հետևաբար, սուտ են նաև տեղեկությունները, թե նրանց դիմավորել է Արտյոմ Կանեւսկոյը:
Ավելին, մեզ տեղեկացրին նաև, որ Հայաստանում մոտ ժամանակներում անգամ նախատեսված չէ նման հանդիպում: