Հայտնի ամերիկացի բլոգեր Դեիվիդ Հոֆմանը հոկտեմբերին 10-օրյա այցով եկել է Հայաստան և Արցախ:
Բլոգերի կարծիքով՝ Հայաստանը երկիր է, որը չի կարելի այցելել 2-3 օրով, եթե իսկապես ցանկանում եք տեսնել այն, անհրաժեշտ է առնվազն 15 օր:
«Հայաստանը, իրոք, ամենահյուրընկալ երկրներից է, որտեղ ես եղել եմ: Մարդիկ շատ բարեհոգի են, բոլորը գրկաբաց ընդունում են քեզ: Ամեն տեղ 5 րոպե անց ես ինձ տանն եմ զգում»,- ասել է բլոգերը:
Հոֆմանը նաև նշում է, որ շատերն են ասում, թե Հայաստանում շատ եկեղեցիներ կան, բայց իր կարծիքով՝ դրանցից յուրաքանչյուրը յուրօրինակ է:
Բլոգերը նաև ընդգծել է, որ Հայաստանը փոխել է աշխարհի այս հատվածի մասին իր պատկերացումները: