ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստից հետո վերջինիս պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ թեև այսօր մարդու իրավունքների օրն է, սակայն իր պաշտպանյալի իրավունքները խախտվում են։
«Փաստն այն է, որ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների օրոք մարդու իրավունքների խախտումը կատարվում է տոտալ ձևով։ Այն առնչություն ունի գործադիր իշխանության հետ և բացասական հետևանքները ակնհայտ են լինելու, իսկ դրա կրողը բոլորս ենք լինելու։ Հերթական անգամ ուզում եմ ասել, որ ընտրովի արդարադատություն է իրականացվում, ինչն ազդում է մեր առողջության, ժամանակի վրա»,- ասաց նա՝ նշելով, որ մենք Հայաստանում պետք է ձևավորենք անկախ դատական իշխանություն։
Նշենք, որ Նազիկ Ամիրյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին։ Իսկ Մանվել Գրիգորյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր տեղի էր ունենում ընթանում էր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։