Սանկտ Պետերբուրգում մի խումբ տղամարդիկ ծեծի են ենթարկել աղջկիկներին՝ Եկատերինային և Կատյային, ոչ ստանդարտ արտաքին ունենալու պատճառով:

Միջադեպը տեղի է ունեցել Լիգովսկի պողոտայում, մոտ 22։00-ին: Աղջիկները քայլելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 7 տղամարդ:

Նրանք ծեծի են ենթարկել աղջիկներին, վերջիններս էլ վազել են սրճարան, որտեղ նրանցից մեկը փորձել է պայուսակից հանել պղպեղի սփրեյը և նույն պահին դեմքին հարված է ստացել: Եկատերինան փորձել է պաշտպանել ընկերուհուն։ Տղաները փորձել են փախչել, իսկ Կատյան վազել է նրանց հետևից՝ գոռալով, թե ինչ սրիկաներ են նրանք։ Այնուհետև տղաները մի քանի անգամ հարվածել են 18-ամյա աղջկա դեմքին, գլխին և դիմել փախուստի:

Արդյունքում աղջիկը ուղեղի ցնցումով և բազմաթիվ վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում։