Մանկապիղծների կազմակերպությունը, որի մասնակիցները WhatsApp մեսենջերի միջոցով կիսվում էին մանկական պոռնոյով, բացահայտվել է Իսպանիայի ոստիկանության, Ինտերպոլի, Եվրոպոլի և այլ նահանգների իրավապահ մարմինների համատեղ գործողության ընթացքում: Ըստ Daily Mail-ի՝ ձերբակալվել է 33 մարդ միայն 11 երկրում:

Իսպանիայում ձերբակալվել է 17 մարդ, որոնց մեծ մասը անչափահասներ են: Նրանցից ամենաերիտասարդը 15 տարեկան է: Եվս երեք մարդ ձերբակալվել է Իտալիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: Կազմակերպության տասը անդամներ գտնվել են Լատինական Ամերիկայում, երեքը՝ Հնդկաստանում, Պակիստանում և Սիրիայում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել պոռնոգրաֆիկ նյութերի պահպահման և տարածման համար, որոնցում բռնություն է կիրառվում մի քանի ամսականից մինչև 11-12 տարեկան երեխաների նկատմամբ: Կազմակերպության անդամները WhatsApp-ի խմբում կիսվել են նյութերով, նրանք հնարել են հատուկ սթիքերներ, որոնք պատկերում էին փոքր երեխաների նկատմամբ բռնություն։