Կադրային ջարդի նշաններ չեմ տեսնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով վարչապետի երեկվա այն հայտարարությունը, թե պետական համակարգը դիմադրում է երկրում իրականացվող բարեփոխումներին և նա ջարդելու է այդ դիմադրությունը, ասաց վարչապետի խոսնակ Վլադիիր Կարապետյանը։
«Չգիտեմ՝ ինչ նկատի ունեք՝ խոսելով կադրային ջարդի մասին։ Կառավարության ղեկավարը շատ անգամ է ասել, որ պետծառայողների 95 և ավելի տոկոսը նախկինների թվից է, բայց ոչ մի կադրային ջարդ չեղավ։ Եվ չեմ կարծում, թե կան կադրային ջարդի նշաններ։ Վարչապետը հայտնել է իր վերաբերմունքը տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, եւ կարծում եմ բոլորս հետևություններ կանենք»,- նշել է Կարապետյանը։