Խանտի-Մանսիսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 2 մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Բրոնզե մեդալակիր են դարձել 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ու 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը։ Կիսաեզրափակչում Հովսեփյանն ու Ղազարյանը պարտվել են ռուս բռնցքամարտիկներին։