Ռուսաստանցի ռեժիսոր Քանթեմիր Բալագովի «Դիդլա» ֆիլմն ընդգրկվել է ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հավակնորդների կարճ ցանկում՝ «լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում, հաղորդվում է կինոակադեմիայի կայքում:
«Օսկարի» հավակնորդների ցանկում է նաև չեխ ռեժիսոր Վացլավ Մարգսուլի «Նկարազարդված թռչունը» (The Painted Bird), էստոնացի ռեժիսոր Թանել Թոմի «Ճշմարտություն և արդարություն» (Truth and Justice), ֆրանսիացի ռեժիսոր Լաջի Լիի «Թշվառները» (Les Misérables), հունգարական «Նրանք, ովքեր մնացել են» (Those Who Remained), Հյուսիսային Մակեդոնիայից ռեժիսորների «Մեղրի աշխարհ» (Honeyland), լեհական «Հիսուսի մարմինը» (Corpus Christi), սենեգալյան «Ատլանտիկա» (Atlantics), հարավկորեական «Պարազիտները» (Parasite) ֆիլմերը, ինչպես նաև իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարի «Ցավ և փառք» (Pain and Glory) ֆիլմը:
Համաձայն Միացյալ Նահանգների կինոակադեմիայի ժամանակացույցի, հավակնորդների ցուցակը հայտնի կդառնա հունվարի 13-ին: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 9-ին, Լոս Անջելեսում: