Աժիոտաժ առաջացրած նորաբաց Fit24 Fitness Clubs-ում, որը քաղաքի առաջին 24/7 ֆիթնեսների ցանցն է, ներդրվել են InShape կանանց էֆեկտիվ նիհարեցման խմբակային ծրագրերը, և այս 2 արդեն սիրված բրենդերի հիմնադիրը ճանաչվել է տարվա երիտասարդ կին գործարար։ Դե ինչ՞ սկիզբը խոստումնալից է և կարելի է կանխատեսել, որ առաջիկայում այս բրենդերը շուկան պայթեցնելու են ավելի մեծ պրոեկտներով։
Իսկ թե ինչ՞ նորարարություններ են ներդրվել հարցազրույցի ընթացքում ցանցերի հիմնադիր Մարինա Անդրեասյանը մանրամասնեց.
-«Այսուհետ Fit 24 –ի կանանց խմբային մարզումների բլոկը ամբողջությամբ պատկանելու է InShape բրենդին : Դասավանդվելու են Եվրոպայում թեստավորված և լիցենզավորված ծրագրեր ` Step, BodyCorrection, Abs&Legs, Total Body Power, BodyFlex, Rehub, Pilates&Stretching, Cardio Pilates, Yoga,Zumba, Strong by Zumba և այլն։
Fit24-ում InShape ծրագրերի փաթեթը ներառում է ամբողջովին առանձնացրած կանանց խմբային և անհատական մազումների սրահներ, ֆիննական և թուրքական սաունաներ, շատ հարմարավետ և բարձրակարգ ստանդարտներով հանդերձասրահ , անվճար ավտոկայանատեղիի հնարավորություն ։ Fit24 ամբողջական փաթեթ ունեցող ակումբի անդամների համար InShape էֆֆեկտիվ խմբային մարզման ծրագրերը բոլորովին անվճար են լինելու»։
Նշենք, որ InShape -ը Հայաստանի ամենականացի գերէֆեկտիվ խմբային մարզումների ծրագիրն է,որն ունի արդեն տարիների փորձ : Այստեղ խմբային մարզումների հիման վրա լուծվում է կանանց ցանկացած խնդիր: Ակումբը հազարավոր կանանց կյանք է փոխել,որոնք վստահելով բրենդի մարզիչներին փոխել են իրենց մարմինը՝ ձեռք բերելով ինքնավստահություն և էներգիայի մեծ պաշար: Միջազգային ֆիթնես էքսպերտների կողմից վերապատրաստվող մարզիչները երաշխավորում են գերազանց արդյունք կարճ ժամանակում՝ առանց տանջալից սննդակարգի՝չվնասելով այցելուների առողջությունը:
Իսկ Fit24 Fitness Clubs –ը պրեմիում բրենդ է բոլորի համար, որտեղ ակցենտավորված է և՛ մարզասրահ, և՛ շոգեբաղնիքներ, և՛ հարմարավետ բարձրակարգ պայմաններ, և՛, ամենակարևորը, արդյունքին միտված մարզումներ և՛ տղամարդկանց և՛ կանանց համար։
Միավորելով 2 բրենդների գերէֆեկտիվ ծրագրերը այս թիմը կարողանում է բավարարել նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները:
Իսկ վերջում խոսելով բրենդի նպատակների մասին հիմնադիրը նշեց
-«Մեր նպատակն է համահայկական սիրված և էֆեկտիվ ֆիթնես բրենդեր կառուցել, որոնք նաև դուրս են գալու միջազգային շուկա, և որոնք կփոխեն իրական և որակյալ ֆիթնեսի մասին պատկերացումները՝ դարձնելով մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը»:
Այսքան մեծ և հաստատուն քայլերով մուտք գործել ֆիթնես շուկա կարող էր միայն Մարինա Անդրեասյանյի պես համարձակ և իր գործի գիտակ մարդը:
Դե ինչ՞ սպասենք այն մեծ պրոեկտներին,որոնք շուտով կհամալրեն ֆիթնես շուկան, և որոնց կանդրադառնանք մյուս հարցազրույցների ընթացքում: