Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունը գնահատում է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը. <<Կան և լավ և վատ կողմեր: Լավ կողմերը, որ քաղաքը ավելի մաքուր է, գեղեցկացել է, ինչը հաճելիորեն աչք է շոյում: Հարցերին ավելի շուտ են արձագանքում: Կա ցանկություն քաղաքը դարձնել ավելի ցիվիլ: Այն որ քաղաքը պետք է լինի առաջադեմ, դա միանշանակ է, բայց պետք է պահպանել այն գեղեցիկը ինչ ունենք, իսկ նոր տեղադրվող օրինակ գիպսե արձանները հարիր չեն Երևանին: Պետք է ավելի ճիշտ մոտենալ այդ հարցին, հաշվի առնել ժամանակի պահանջները, հասկանալ այն բռնում է ժամանակի շնչին, թե ոչ>>:
Slaq.am - Լրատվական աղբյուր