ՌԴ Մշակույթի նախարարությունը հրաժարվել է կինովարձույթ ուղարկել բեմադրիչ Իլյա Խռժանովսկու բազմասերիանոց «Դաու» ֆիլմը, որը պատմում է ԽՍՀՄ մեծանուն ֆիզիկոս Լև Լանդաուի մասին: Նոբելյան մրցանակի դափնեկիր Լև Լանդաուի մասին պատմող սերիաները, ըստ նախարարության, պարունակում են տեսարաններ, որոնք պետք է դասել պորնոգրաֆիայի ժանրին, այդ պատճառով չեն կարող ներկայացվել հանդիսատեսին:
Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է 1999 թ. լույս տեսած «Ակադեմիկոս Լանդաու. ինչպես էինք մենք ապրում» գրքի հիման վրա, որի հեղինակը գիտնականի կինն է՝ Կոնկորդիա Դրոբանցևան:
avmalgin.livejournal.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը