Ռուսաստանցիների գրեթե կեսը նախագահ ՎլադիմիրՊուտինին է համարել տարվա քաղաքական գործիչ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, վկայում են հարցման արդյունքները, որը կատարել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը:
Պետության ղեկավարի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 46 տոկոսը: Այնուհետեւ մեծ տարբերությամբ գալիս է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը (15 տոկոս), նրան հաջորդում են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (10 տոկոս), Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (7 տոկոս) եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը (6 տոկոս):
Հետազոտության մասնակիցներին նաեւ հարցրել են, թե իրենք քաղաքական գործիչներից ում կհրավիրեին իրնեց մոտ ամանորյա սեղանի: Ռուսաստանցիների գրեթե կեսը (47 տոկոս) պատասխանել Է, որ քաղաքական գործիչներից ոչ մեկին չէր հրավիրի:
Պուտինին տոնակատարությանը կցանկանար հրավիրել հարցվածների 22 տոկոսը, Ժիրինովսկուն՝ 12 տոկոսը, Մեդվեդեւին՝ 4 տոկոսը: Հարցումը կատարվել Է 2019 թվականի նոյեմբեր - դեկտեմբերին 18-ից բարձր տարիքի 1,6 հազար ռուսաստանցիների շրջանում՝ հեռախոսային հարցազրույցի մեթոդով: