Դեկտեմբերին ռուսական բանակի մի շարք զորամասերում անցկացվել է ազգային խոհանոցի օրեր՝ այդ թվում նաև հայկական:
Հայկական ավանդական ուտեստները փորձել են ժամկետային զինծառայողները, Պրիմորսկի երկրամասի Ուսուրիսկի հրետանավորները:
Զինծայառողները կերել են բոզբաշ, խաշ՝ երկու տեսակի մսով, նաև խորոված և քյուֆթա, գրում է Vostok.Today-ը:
Հայկական կերակրատեսակներից համտեսել են նաև Ամուրի մարզի և Բելոգորսկի զորամասերի զինվորները:
Նշվում է, որ նրանց հատկապես դուր են եկել խաղողի թփով տոլման: Որպես դեսերտ զինվորներին մատուցվել է փախլավա: