Հայաստան կարագի ներմուծման շուկայում գերիշխող դիրք ունեցողների ցանկում առանձնապես փոփոխություն չի եղել: «Ալեքս հոլդինգ»-ը շարունակում է մնալ առաջատար: Հրավիրված ասուլիսում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ ընկերության մասնաբաժինն ընդամենը մեկ տոկոսով է նվազել:

«Կարագի արտադրության հատվածում փոփոխություն է տեղի ունեցել. «Դուստր Մարիաննա»-ի մասնաբաժինը մի փոքր իջել է: Պատճառն ընդհանուր արտադրման ծավալի ավելացումն է: Կարագ արտադրող ընկերություններն այս տարի ավելի շատ են կարագ արտադրել: Սա մենք դրական դինամիկա ենք դիտարկում»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

Նա նշեց, որ շուկայում կարագի գները նվազել են 250 դրամի չափով: Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ ցանցերի իրացման ոլորտում պետք է 2020 թվականին գլոբալ աշխատանք կատարվի, որպեսզի հավասար մարժաներով վաճառվեն բոլոր ընկերությունների կարագները, հավասար տեղ ունենան դարակաշարերում և այլն:

Անդրադառնալով շաքարի շուկային՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ Հայաստանում արտադրվող շաքարի ինքնարժեքն ավելի բարձր է, քան ներկրվածինը, որովհետև Ռուսաստանն այսօր ցածր գնով շաքար է առաջարկում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շաքարի գինը 391 դրամի նվազել է 223 դրամ:

«Դա ուրախալի փաստ չէ, որովհետև միջին կշռված ինքնարժեքը շատ ավելի բարձր է Հայաստանում, քան փաստացի վաճառվում է: Սեզոնային բնույթով իջեցումները բերում են խնդիրների: Հունվարին շ