Ողջ տարվա ընթացքում ու նաև տարեմուտին, ամենաքննարկվող թեմաները դարձան պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգևավճարները:
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը միայն դեկտեմբեր ամսին, որպես պարգևավճար ստացել է 2,976,300 դրամ:
Երեկ էլ իմացանք, որ Առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը10 ամիսները ընթացքում մոտ 15 մլն դրամի պարգևավճար է ստացել:
Իհարկե, գովելի է, որ մարդիկ իրենց աշխատանքի դիմաց վարձատրվում են ու լավ են վարձատրվում, բայց մյուս կողմից՝ ինչո՞ւ են միայն ընտրյալները արժանանում պարգևավճարների: Ինչու՞ որևէ հաստատությունում աշխատող՝ ամենասովորական աշխատողը նույնիսկ 13-րդ աշխատավարձ չի ստանում:
Այդպես օրինակ՝ ԼՈՒՐԵՐ․com-ին ՔԿՀ-ի շարքային աշխատողներից մեկը դժգոհելով տեղեկացրեց, որ իրենց պարգևավճարը 14 հազար դրամ է եղել՝ առանց 13-րդ աշխատավարձի:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը ակտիվ քայլեր է անում Քրեակատարողական հիմնարկներում սննդի որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև որոշ ՔԿՀ-ում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել՝ դատապարտված և կալանավորված անձանց պահման պայմանները փոքրիշատե բարելավելու համար։ Փաստորեն ստացվում է, որ հեղափոխությունից հետո Արդարադատության նախարարությունը ավելի շատ մտածում է դատապարտյալների բարեկեցության, քան սեփական աշխատակիցների մասին։