Հարավային Կալիֆոռնիայում կինն ընկել է 60 մետր բարձրությամբ ժայռից և ողջ է մնացել: Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյանին, 30-ն անց կինը քայլելիս է եղել արահետով, երբ ընկել է ժայռի գագաթից:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան' Ռանչո Պալոս Վերդես քաղաքում: Նրա բղավոցները լսել են մոտակայքով անցնող մարդիկ և ոստիկանություն զանգահարել:
Պարզ չէ, թե ինչպես է նա ընկել և որքան ժամանակ է ընկած մնացել, մինչ նրա ձայները լսել են: Կնոջը հոսպիտալացրել են: