Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 00:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին` Կարբի գյուղի վարչական տարածքում, տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Գառնիկ Գ., ծնված 1971 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Թադևոս Հ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հովհաննես Կ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: